Events

Loading Events

« All Events

  • This event has passed.

Startup Huddle Yerevan: Ecosystem Meetup to Unlock Startup Challenges

March 29 @ 9:30 am - 11:30 pm

Միջոցառման օրակարգ

  1. 9:30-10:00 AM | Ընդունելություն և ծանոթություն
  2. 10:00-10:30 AM| Առաջին խոսնակ
  3. 10:30-11:00 AM| Երկրորդ խոսնակ
  4. 11:00-11:30 AM| Նեթվորքինգ

Startup Huddle-ի մասին

Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչները հավաքվում են մեկ վայրում, օգնելու ստարտափ հիմնադիրներին գտնել լուծումներ իրենց հուզող մարտահրավերների համար: Այս անգամ մենք ունենալու ենք հատուկ Huddle, քանի որ այն լինելու է հայերեն, և երկու հիմնադիրներնել Ed-Tech ստարտափներից են: Startup Huddle-ը Global Entrepreneurship Network-ի նախաձեռնություններից մեկն է, որի ազգային ներկայացուցիչը Հայաստանում EPIC-ն է: Startup huddle-ի հիմնական նպատակը էկոհամակարգի անդամների միջանձնային հարաբերությունները ամրապնդելն է: Ըստ GEN-ի իրականացված հետազոտության այն ստարտափ համայնքները որտեղ նկատվում է ավելի բարձր համագործակցության մակարդակ ունենում են ավելի շատ և հաջողակ ստարտափներ:

Ձևաչափ

Ստարտափ հիմնադիրները 6 րոպեանոց պրեզենտացիաներ են ներկայացնում՝ ծանոթացնելով իրենց ընկերության առջև ծառացած մարտահրավերները: Յուրաքանչյուր ներկայացմանը հաջորդում է 20 րոպեանոց քննարկում, որի ժամանակ տեղի է ունենում կառուցողական քննարկում՝ ուղղված լուծումներ գտնելուն:

Խոսնակների մասին

Հարութ Գևորգյան, ReEducate-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր: Ունի ավելի քան 12 տարվա փորձ ՏՏ ոլորտում, և ներառյալ 7 տարվա փորձ որպես AR/VR ծրագրավորող: Լինելով մի քանի ստարտափների համահիմնադիր՝ նա արժեքավոր ձեռնարկատիրական փորձ ունի, որը կարող է կիրառվել իր ներկայիս նախաձեռնության մեջ: Իր բազմազան հմտություններն և փորձը դարձնում է իրեն կատարյալ թեկնածու ստարտափ առաջնորդելու համար, որը կենտրոնացած է AR տեխնոլոգիաների միջոցով կրթական ոլորտը թվայնացնելու: Որպես հիմնադիր՝ նա վճռորոշ դեր Է խաղում ընկերության տեսլականը, մշակույթը և ռազմավարությունը մշակելու գործում, ինչպես նաև թիմ ստեղծելու և ղեկավարելու համար՝ այդ տեսլականը կյանքի կոչելու:

Սուրեն Ալոյան, PopUp School-ի համահիմնադիր, EdTech-ի ձեռնարկատեր, ով ունի բազմաթիվ հաջողակ ընկերություններ: Որպես միջազգային ճանաչված և մրցանակակիր՝ EdTech-ի գործադիր Սուրենն ունի ավելի քան 13 տարվա փորձ K-12 կրթության ոլորտում: Հարցազրույց է ունեցել ավելի քան 35000 ուսուցիչների հետ՝ ուսուցման, դասավանդման և 21-րդ դարի թվային կրթություն մասին պատկերացում կազմելու նպատակով: Սուրենն իր կարիերան սկսել է Հայաստանում կրթական համակարգը հեղափոխելով և լինելով առաջինը, ով ստեղծեց դպրոցների կառավարման էլեկտրոնային համակարգ որը կոչվում է Dasaran (դասարան): Dasaran-ն օգտագործվում է Հայաստանի բնակչության 1⁄3-ի կողմից, որը կազմում է մոտ 1,2 մլն մարդ։

Լեզուն

Հայերեն

Վայրը

IBIS Հյուրանոց, Հյուսիսային պող․

Venue

ibis Hotel
5/1 Northern Ave
Yerevan, Yerevan 0001 Armenia
+ Google Map